«Մի կողմ դնել վրեժխնդրությունը»
2008 թ. նախագահական ընտրություններից հետո հայաստանյան բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Այս տարիների ընթացքում քաղբանտարկյալներից շատերը կորցրեցին իրենց հարազատներին: Բացի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից, ում հայրը մահացավ Ֆրանսիայում, մնացած բոլոր դեպքերում քաղբանտարկյալներին թույլատրվել է մասնակցել իրենց հարազատների հոգեհանգստի ու թաղման արարողություններին:
Ս. թ. հունվարի 11-ին մահացել է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի մայրը: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն այդ առթիվ իր ցավակցություններն է հայտնում Շմավոնին, միաժամանակ հանրությանը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները, առաջնորդվելով իրենց էությանը հարիր պարզունակ վրեժխնդրությամբ, որոշել են էլ ավելի անմարդկային դարձնել քաղբանտարկյալների նկատմամբ իրենց վերաբերմունքը: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն իշխանությունները վճռել են նրան ընդամենը մոր թաղման արարողությանը երկու ժամ ներկա գտնվելու հնարավորություն ընձեռնել:
Դատապարտելով հերթական այս անմարդկային քայլը` Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն ՀՀ իշխանություններից պահանջում է մի կողմ դնել վրեժխնդրությունը և քաղբանտարկյալին` մորը վերջին հրաժեշտի նորմալ հնարավորություն ընձեռնել:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել