HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոգդանը» ցանկանում է նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ տրամադրել Երեւանին

Հունվարի 12-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և ուկրաինական քաղաքների միջև համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետը նշեց, որ երկու պետությունների քաղաքների` մասնավորապես  Երևանի  և Կիևի, Օդեսայի  միջև գործնական կապերի հաստատման պայմագրեր կան կնքված և, հաշվի առնելով առկա համագործակցության ներուժը, պետք է առաջիկայում էլ ավելի զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը երկու պետությունների քաղաքների միջև: Իվան Ուխտայի խոսքով` Ուկրաինայում այսօր շուրջ 350 հազար հայեր են ապրում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի ոչ միայն տնտեսական այլև քաղաքական կյանքում: Ըստ դեսպանի` երկու երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է: Ուկրաինայի դեսպանը Երևանի քաղաքապետին ներկայացրեց ուկրաինական «Բոգդան» ընկերության նոր արտադրանքի նմուշները, նշելով, որ ընկերությունը  Երևանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել` քննարկելու իրենց արտադրած  ավտոբուսներն ու տրոլեյբուսները  Երևանին տրամադրելու հետ կապված հարցեր: Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել և պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter