HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Գրոնինգենի ցուցահանդեսում ներկայացրել է 13 կտավ

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքի լավագույն թանգարաններից մեկում հիմնանորոգումից հետո առաջին ցուցադրությամբ գործում է նախկին խորհրդային երկրների արվեստագետների արևելյան թեմաներով ստեղծագործությունների ցուցահանդեսը: «Ռուսաստան և օրիենտալիզմ» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի մայիսի 8-ը: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ Գրոնինգենի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 13 աշխատանք: Դրանցից 8-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, 5-ը` Հայաստանի ազգային պատկերասրահի կտավներից է` Սուրենյանց, Սարյան, Պոլենով, Շարբաբչյան և 19-րդ դարի մեկ անհայտ նկարիչ: Կազմակերպիչների հավաստմամբ` Հոլանդիայի ու Եվրոպայի արվեստասերների համար իսկական բացահայտում կարող է լինել Մարտիրոս Սարյանի էսթետիկան` որը շատ ինքնատիպ է, սակայն նաև բնորոշ այդ ժամանակաշրջանի եվրոպական արվեստի սկզբունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter