Դատախազությունը հերքում է կրակոցների մասին լուրը
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է այսօր «Հրապարակ» օրաթերթում տպագրված այն լուրին, ըստ որի` գլխավոր դատախազը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ուրիշների հետ Նոր տարվա նախօրյակին մասնակցել է «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքին, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ընձեռած իրավունքից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը «Հրապարակ» օրաթերթին ուղարկել է հերքում, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելով հանրությանը ստուգված և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը` պաշտոնապես հայտնում ենք, որ սույն հրապարակումը բացարձակ սուտ, կեղծ, մերկապարանոց և մտացածին է:
ՀՀ գլխավոր դատախազը չի մասնակցել «Հրապարակի» նկարագրած խնջույքին և տեղյակ էլ չէ` նման խնջույք տեղի ունեցել է, թե ոչ: Օրաթերթը կարող էր խուսափել նման ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց, եթե փորձեր մինչ տպագրելը ճշտել «լուրի» իսկությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել