HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի 2011-ի առաջին համարում

  • Անօթեւան կանայք
Ամանորյա տոները Ռիմա տատը դիմավորել է Հանրապետության հրապարակի`  դեպի Նալբանդյան փողոց տանող ճանապարհի կանգառում: Սառել էր, չէր կարողանում շարժվել, դժվարությամբ էր խոսում, կցկտուր պատասխանում հարցերին: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Գաղտնի աճուրդի արդյունքում գյումրեցի 112 անօթեւան ընտանիք կհայտնվի փողոցում
«Լենինականի փաստաբանները մեզի խորհուրդ չտվին մտնել դատարան,- ասում է Վարդգես Պիճիկյանը,- ըսին` իմաստ չունի, չեք շահե, ընպես մարդ է առել, դուք կըրնաք ըդոր դեմ գործ սկսե՞ք»: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Ամանորյա ռազբորկաներ` Ագարակում
Ագարակի քաղաքապետի հարազատ եղբայրը` 1975 թ. ծնված Մհեր Զաքարյանը, ընկերների հետ հունվարի 7-ին քաղաքի կենտրոնում ծեծել է ագարակցի Արսեն Հովհաննիսյանին, իսկ վերջինիս ընկերոջը` դեպքի վայրից քիչ այն կողմ կանգնած Սոս Խաչատրյանին, ենթարկել են վրաերթի: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Նորայրի գրած սիմֆոնիան դեռ չի կատարվել
Նորայրը դհոլ նվագում էր փոքրուց` դեռ մինչեւ դպրոց գնալը: Հետո երաժշտական դպրոցում ակորդեոն նվագել սովորեց: Այժմ նա նվագում է հիմնականում ստեղնաշարային գործիքներ` սինթեզատոր, դաշնամուր: Առաջ լավ էր ստացվում նաեւ շվի ու կիթառ նվագելը, բայց երկար ժամանակ այդ երկու գործիքը չի նվագել ու պետք է պարապի, որ նորից կարողանա նվագել: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • «Կատան» միշտ հաղթում է
Ալավերդի համայնքի  բյուջեին 2011 թ.-ին պետբյուջեից հատկացված 38 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից քաղաքապետ Արթուր Նալբանդյանը  3,5 մլն դրամ է նախատեսել 90 տուբերկուլյոզով  հիվանդների սպիտակուցային սնունդ հատկացնելու համար, մինչդեռ հիվանդների թիվն Ալավերդիում քաղաքապետի կանխատեսածից շատ  ավելի քիչ է:  (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Կառավարությունը ռոբոտներով չի հետաքրքրվում, բայց գերակա ճյուղ է հռչակում ՏՏ ոլորտը
Այս տարվա ապրիլի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվելու է ռոբոտների միջազգային մրցույթ: Հայաստանը երբեւէ նման մրցույթի չի մասնակցել: Այս անգամ մի խումբ հայ երիտասարդներ, ովքեր զբաղվում են ռոբոտաշինությամբ, որոշել են երկիրը ներկայացնել այդ հեղինակավոր մրցույթում, որին մասնակցում է ավելի քան 38 երկիր: Առայժմ հայտնի չէ` Հայաստանի անունը այդ մրցույթում կհնչի՞, թե՞ ոչ, քանի որ երիտասարդ մասնագետները ԱՄՆ մեկնելու համար հովանավոր չեն կարողանում գտնել: Իսկ Կառավարությունը 2009-ից դադարեցրել է ռոբոտաշինության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Գյումրու քաղաքապետն աչք է դրել շաքարի գործարանի վրա
Սա բառացիորեն պետք չէ հասկանալ: Իրականում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ թե ուզում է տիրանալ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանին, այլ այդ գործարանից տվյալ համայնքի, այս դեպքումþ Ախուրյանի համայնքային բյուջե մուտքագրվող գումարին: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Փոքրիկ Հայաստան` Փարիզի սրտում
Օդանավակայան հասնելուց հետո միայն հասկացա, որ Հայաստանում չեմ, երբ շուրջս զուր փորձեցի հայեր փնտրել: Զարմանալի է, բայց այդ մասին չէի գիտակցում անգամ վայրէջքի պահին, երբ նշմարեցի Էյֆելյան աշտարակը: Հայաստանում չեմ, եւ Աստված գիտի, թե երբ եմ հետ գնալու: Նստեցի քաղաք մեկնող առաջին գնացքը: Ճանապարհի քառասուն րոպեները կիսեցի հայրենիքից հեռացածիս խոհերի հետ: Հետո մորս հետ մտքում վիճելով, որ ճամպրուկս այսքան ծանր է, հասա հանրակացարան: -Փարեւ,- ողջունեց ընդունարանի աշխատակիցը: Ոգեւորվեցի: «Երեւի թե պետք է շարունակել  «Հայկական էսքիզները»,- մտածեցի: Հետո ոգեւորված բարձրացա սենյակս: Եվ այսպես, «փարեւ»-ով էլ սկսվեց առաջին օրս Փարիզում: (Հեղինակ` Սեդա Գրիգորյան)
  • Պեչա Կուչա. «Հատոր վեցերորդ»
Հերթական Պեչա Կուչան տեղի ունեցավ հունվարի 8-ին, «Ակումբ» սրճարանում: (Հեղինակ` Սոնա Քյուրքչյան)
  • Միամիտ են նրանք, ովքեր առաջիկայում փոփոխություններ են սպասում
Հարցազրույց մշակութաբան Հրաչ Բայադյանի հետ
  • Արամ Պաչյանը երազում է Տորոնտոյի մասին
Այլ մշակույթի կարիք ունեմ, օդը այստեղ չի հերիքում: Շատ կցանկանայի անծանոթ մի քաղաքում ման գալ, թանգարաններ տեսնել, մշակութային կենտրոնում հայտնվել: Ինձ զայրացնում են երիտասարդության դեբիլ դեմքերը: Մարդու սիրուն դեմքը, որ Աստծո նմանությամբ է ստեղծվել, չպետք է այդպես աղավաղել: Ափսոս է, թքելով ման են գալիս` տետրերը փորների մեջ գցած: Մի քիչ էլ թող ճաշակով հագնվեն: (Հեղինակ` Ինգա Մարտինյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter