Կայարանից մալուխ են գողացել

Հունվարի 12-ին` ժամը 20.00-ին, երկաթգծի «Երևան» կայարանի գծային բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Նվեր Բ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 19.00-ի սահմաններում «Սպանդարյան» կայարան տանող գծահատվածից կտրել և գողացել է 12 մետր մալուխ:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել