Կառուցվածքային փոփոխություններ

Մինչ փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ համագումարը, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում կուսակցության տարածքային կազմակերպություններում: Կապանի կազմակերպությունում մոտ մեկ տարի է` չեն կարողանում նախագահ ընտրել:
Վերջերս կուսակցության կանանց տարածքային խորհրդի նախագահ է դարձել Գյուղակադեմիայի Կապանի մասնաճյուղի տնօրեն Նարինե Մովսիսյանը: Որոշ տեղեկությունների համաձայն` նա էլ դառնալու է ԲՀԿ առաջնորդը Կապանում: Նա ժամանակին համակարգում էր Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության աշխատանքները Սյունիքում: Հիմա էլ Մովսիսյանը ջերմ հարաբերություններ ունի «կամանդույշչիի» հետ: Ավելացնենք, որ ԲՀԿ շարքերը համալրել է նաև Կապանի անձնագրայինի նախկին պետ Ռազմելա Դանիելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել