HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր թաղապետ

Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում Նոր Նորքի վարչական տարածքի ղեկավար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի որդին: Մինասյանը, պարզվում է, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի քավորն է:

Արաբկիրի նորանշանակ թաղապետ Էդուարդ Մուշեղյանն էլ, ըստ թերթի տեղեկությունների, նեղ շրջանակում հայտարարել է, թե ցանականում է ստանձնել նաև Արաբկիրի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնը:

Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հովհաննես Շահինյանը: Խոսվում է նաև, որ Երևանի այլևս նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և փեսայի` Միքայել Մինասյանի քեռու` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի որդին` Միքայել Հասրաթյանը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, սակայն, երեկ թերթին ասել է, թե գլխավոր ճարտարապետի անունը կարող է հայտնի դառնալ միայն մի քանի օրից: Նշենք, որ Կարեն Կարապետյանն իր ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել էր, որ կադրային ջարդ չի անելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter