HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Ամբողջությամբ տեղաբաշխվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի` 1,400,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով երկրորդ թողարկումը: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությանը հաջողվել է ներգրավվել 1,554,000,000 ՀՀ դրամ ծավալով միջոցներ, ինչը ՀՀ կորպորատիվ արժեթղթերի շուկայի պատմության մեջ եզակի դեպքերից է:

Տեղաբաշխումը իրականացվել է երկու փուլով` գործող բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով բաժնետոմսերի ձեռքբերմամբ և ազատ բաժանորդագրության միջոցով: Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակում, որը ընթացել է նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, տեղաբաշխվել են 114,492,060 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103,146 հատ բաժնետոմսեր կամ նախապատվության իրավունքի շրջանակում վաճառքի ենթակա բաժնետոմսերի 51%-ը:

Բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվել են Ընկերության 50 բաժնետերեր: Ազատ բաժանորդագրությունը ընթացել է դեկտեմբերի 2-22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել են թվով 122 ներդրողներ` ձեռք բերելով  1,439,507,940 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 1,296,854 հատ բաժնետոմսեր: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս որպես տեղաբաշխման կազմակերպիչ, գործընթացը որակում է որպես հաջողված` հաշվի առնելով ներդրողների ակտիվությունն ու ցուցաբերած պահանջարկը Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter