Ոստիկանությունը պարզել է, որ այգեստանցուն սպանել է եղբայրը
Երեկ` ժամը 07.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեստան գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վարդգես Ավագյանը տանը հանկարծամահ է եղել:
Նույն օրը կատարված դիահերձման ժամանակ Վ. Ավագյանի կրծքավանդակի մասում հայտնաբերվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք` սրտի վնասումով և ներքին արյունահոսությամբ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գիշերը` ժամը 03.00-ի սահմաններում, Վարդգես Ավագյանի եղբայրը` 1944 թ. ծնված Վահիգ Ավագյանը, տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր եղբոր հետ, դանակով հարվածել նրա կրծքավանդակին ու սպանել նրան: Դանակն առգրավված է: Վահիգ Ավագյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել