Հայտնաբերվել են կահույքի և արծաթյա զարդերի ապօրինի արտադրամասեր
Մասիսի Նորաբաց գյուղում հայտնաբերվել է առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս: Ապօրինի ձեռնարկատերը նույն գյուղի բնակիչ Ս.Անտոնյանն էր, ով զբաղել է փափուկ կահույքի և ճաշասեղանների արտադրությամբ: Դեպքի մանրամասները պարզել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է արծաթյա զարդերի արտադրության ապօրինի արտադրամաս: Այն գործել է Ջրվեժում` հաշվառված չլինելով հարկային մարմիններում: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր Ա.Խաչատրյանը: Այս պահին արտադրամասի գործունեությունը դադարեցված է: Պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Կոտայքի Գառնի գյուղում էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մանրածախ առևտրի ապօրինի գործունեության դեպք են արձանագրել: Այն իրականացրել է քաղաքացի Կ.Մկրտչյանը` առանց պետական գրանցման:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել