Սղոցել են
Երեկ` ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մանուկ Ղ.-ին, որը խոստովանել է, որ հունվարի 5-ի գիշերը 1990 թ. ծնված Մերուժան Ա.-ի հետ կտրել են Շերամի Սեբաստիայի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի մուտքի ճաղավանդակը, կոտրել դռան ապակին և խանութից գողացել «Սամսունգ», «Սպայդերմեն» բջջային հեռախոսներ ու համակարգչի «ԼG» մոնիտոր:
Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ Մանուկ Ղ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել