HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՓՄՁ-ների պետական աջակցության ծրագիրը կշարունակվի նաև 2011-ին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել էփոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն ցույց տալու 2011թ. ծրագիրը, որտեղ կարևորվում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և այլ ոլորտներում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ՓՄՁ խնդիրներին վերաբերող այս և մյուս ծրագրերի համադրումը, մանավանդ, որ ընթացիկ տարում նախատեսվում է ոլորտի 5-6 տոկոս աճ։ Այս առումով 2011-ը բացառիկ տարի է լինելու։ Բանկերում վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 2-3 տոկոսով նվազել են, մեծացել է վարկերի ծավալը։ Այժմ բանկերն են շահագրգռված վարկառուների ներգրավմամբ, քանի որ ունեն ազատ միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter