Կապանում թունավորման դեպքեր չեն եղել
Այս տարի Կապանում թունավորման դեպքեր չեն գրանցվել: Այդուհանդերձ, տոն օրերին շտապօգնության կայանը աշխատել է ծարաբեռնված ռեժիմով: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 211 կանչ է ստացել:
Ըստ Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի ավագ բուժքույր Սիլվա Բարսեղյանի` շտապօնություն ահազանգել են հիմնականում միջինից բարձր տարիքի տարբեր հիվանդություններ ունեցող քաղաքացիները, որոնց շրջանում անհանգստացնող հիվանդությունները սրացել են հիմնականում տոն օրերի կերուխումի արդյունքում: «Մեզ դիմածները հիմնականում հիպերտոնիկ, շաքար ունեցող հիվանդներ են եղել, ահազանգեր ենք ունեցել նաեւ լյարդի, լեղապարկի, երիկամի հետ կապած պրիստուպներ, սրացումներ ունեցող բնակիչների կողմից, որոնց մոտ ցավերի ուժgնացումը շատ հավանական է տոնական օրերին ուտելիքի եւ խմիչքի չարաշահման արդյունք էր», - ասում է ավագ բուժքույր Սիլվա Բարսեղյանը: Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր վարակաբան Աիդա Բադալայնի փոխանցմամբ` այս օրեին ակտիվացել են նաև սուր շնչառական հիվանդությունները, իսկ նախորդ տերեվերջից գլուխ բարձրացրած ջրծաղիկի դեպքերը շարունակվում են: Այս տարվա ընթացքում արդեն 50 նոր դեպք է արձանագրվել:
Մերի Սողոմոնյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել