HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ պահակակետում

Հունվարի 11-ին 1972 թ. ծնված Հայկ Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 5-ի առավոտյան Աբովյան-Արզնի ճանապարհի 1,5-րդ կմ-ին գտնվող գործարանի պահակակետում իրեն ծեծի են ենթարկել ոմն Գրիշա, նրա որդին և Արզումանը, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակել իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Կոտայքի բաժնի և քննչական բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գրիշան 1957 թ. ծնված Գրիշա Ա.-ն է, Գրիշայի որդին` 1984 թ. ծնված Արթուր Ա.-ն, իսկ Արզումանը` 1975 թ. ծնված Արզուման Ա.-ն: Արզուման Ա.-ն և Գրիշա Ա.-ն ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter