Նոր տարում 3 արտակարգ դեպք է գրանցվել Սյունիքում
2011թ.-ին Սյունիքի մարզում 3 արտակարգ դեպք է եղել: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն արձանագրել է հրդեհի եւ ավտովթարի 2 դեպք, զոհեր չեն եղել:
Ըստ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի` նախորդ տարվա համեմատ այս տարի Սյունիքի մարզում նվազել են արտակարգ դեպքերը:
«2010թ.-ին դեկտեմբերի 31-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում 9 արտակարգ դեպք էր գրանցվել, որից 6-ը հրդեհի դեպքեր էին, 2-ը` տարերային աղետի եւ 1-ը` կենցաղային, իսկ այս տարի ընդամենը 3 դեպք է արձանագրվել եւ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել», -տեղեկացնում է Արթուր Հարությունյանը:
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ուժեղացած ռեժիմով է աշխատել տոնական օերին: Իսկ 2010թ.-ը Սյունիքի մարզի համար արտակարգ իրավիճակների առումով բավականին հագեցած տարի է եղել. ողջ տարվա ընթացքում մոտ 300 արտակարգ դեպք էր գրանցվել մարզի տարածքում, իսկ տարեվերջին հատկապես շատ են եղել հրդեհի դեպքերը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել