HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանքեք եթե ճանաչում եք որևէ մեկին ով աշխատում է Անդրոիդում-Android

Հրատապ-հույժ կարեւոր

Դիմում ենք աշխարհասփյուռ հայությանն ու հայերենով այս նամակը կարդացողներին։ Արձագանքե՛ք, եթե ճանաչում եք որևէ մեկին ով աշխատում է Անդրոիդում: Բոլորը օգտագործում են հեռախոս, որոնց չնչին մասն է հնարավորություն տալիս կարդալ և գրել հայերեն։ Աշխարհում հեռախոսների համար օգտագործվող ամենատարածված օպերացիոն համակարգը հետզհետե դառնում է Անդրոիդ համակարգը, որն ընդհանրապես չի ճանաչում հայերեն տառերը, երբեք չի ճանաչել ու եթե քայլեր չձեռնարկվեն, ապա չի էլ ճանաչի:

Մենք փորձեցինք քվեարկություն կազմակերպել հենց գուգլի՝ հատուկ այդ նպատակի համար հատկացված կայքում (http://www.armacad.info/hy/archives/1945), սակայն դա օգուտ չի տալիս։ Անդրոիդը օրըստօրե գրավում է շուկայի ավելի մեծ հատվածներ։ Պլանշետների տասնյակ տեսակներ են այժմ ստեղծվում հիմնված Անդրոիդ համակարգի վրա: Google TV հեռուստատեսության նոր մոդելը նույնպես հիմնված է Անդրոիդի վրա։ Հայերենը հնարավոր չի լինելու կարդալ այս նորարարություններն օգտագործելիս ու հայերենի կիրառումը նոր տեխնոլոգիաներում մտնելու է փակուղի: Բանը հասավ նրան, որ Բաց Հասարակության Ինստիտուտը հայտարարեց դրամաշնորհ տալու մասին, Անդրոիդ, Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան շարժական ՕՀ–ները հայաֆիկացնելու համար:

Արդյունքում ստեծղվել են այդ համակարգերի տառատեսակներին համահունչ հայերեն տառեր: Սակայն եթե ստեղծված լուծումներն, առանց խնդիր տեղադրվում և աշխատում են Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան համկարագերի վրա, ապա Անդրոիդի դեպքում, նախ անհրաժեշտ է կատարել, սովորական օգտագոծողների համար բավականին բարդ «ռութինգի» գործընթացը և դրա արդյունքում զրկվել երաշխիքից և ապագայում պաշտոնական թարմացումներ ստանալու հնարավրությունից: Այսինքն, եթե այլ համկաարգրեի օգտագործողները կարող են վայելել հայերեն կարդալու հաճույքը, Անդրոիդի օգտագործղները ստիպված են ընտրել, կամ զրվկել երաշխիքից և պաշտոնական աջակցումից, կամ Մաշտոցյան տառերի փոխարեն, հմայվել քառակուսիներով: Այժմ, անհրաժեշտ է գտնել, Google Android/Open Handset Alliance -ում աշխատող որևէ մեկին, որ ստեղծված տառատեսակները հնարավոր լինի նվիրել Գուգլին, պաշտոնական թողարկումներում այն տեղադրելու և խնդրի վերջնական լուծումը ապահովելու համար: Միակ ճանապարհն Անդրոիդում աշխատող ծանոթ մեկին գտնելն է։ Դե մեզ տեսնեմ հայեր ու ընկերներ ջան։

Խնդրում եմ գործի դրեք ձեր բոլոր հնարավորություններն ու կապերը և գտեք մեկին, ով աշխատում է Անդրոիդում ու ծանոթ է ձեզ կամ ձեր ընկերներին: Միայն այս միջոցով է հնարավոր, որ արդեն Անդրոիդ 2.4 կամ 2.5 համակարգն ունենա հայերենի սպասարկում: Ուրեմն եկեք գտնենք մեկին, կամ շատերին, կամ Անդրոիդում աշխատող բոլորին ու կապվենք հետները:

Խնդրում եմ հենց այդպիսի մեկը հայտնվի, ապա նրա տվյալները տվեք ինձ կամ անձամբ կապվեք նրա հետ ու տեղեկացրեք ինձ այդ մասին: Նաև կոչ եմ անում Հայաստանի բոլոր բջջային կապի օպերատորներին ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուշադրություն դարձնել վերոնշյալ խնդրին։

Հայաստանում չպետք է վաճառվեն հեռախոսներ, որոնցով հնարավոր չէ կարդալ ու գրել հայերեն։ Սա անտրամաբանական է: Ինչպես տեսնում ենք այս հարցը գտնվում է բարձիթողի վիճակում ու դրա մասին ոչ մի կառույց չի հոգում։ Հետևաբար փորձենք այն լուծել մեր ուժերով, իհարկե հուսալով, որ կառավարությունն ու բջջային կապի օպերատորները կմիանան այս նախաձեռնությանը:

Առաջարկում եմ նմանատիպ մի նախաձեռնությամբ էլ հանդես գալ mail.ru էլ. փոստի տիրույթում հայերենը տեսանելի դարձնելուն միտված։ Եթե ունեք ծանոթ, որ աշխատում է mail.ru-ում, ապա խնդրում եմ նորից կապվել ինձ հետ:Շնորհակալություն:

Խաչիկ Գևորգյան http://www.armacad.info/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter