HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատությունն աշխարհում անկում է գրանցել. Հայաստանն ազատ է մասամբ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը բնութագրվել է որպես «մասամբ ազատ» երկիր: Հիշեցնենք, որ Freedom House-ը երկրներին բնութագրում է որպես «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ»:

Քաղաքական իրավունքների իրացման տեսակետից Հայաստանը 7-բալանոց համակարգում ստացել է 6, իսկ քաղաքացիական իրավունքների պաշտպանության առումով` 4: 7-բալանոց համակարգի լավագույն ցուցանիշը սկսվում է հաշվարկվել 1-ից, 7-ն ամենավատ արդյունքն է: Լեռնային Ղարաբաղը զիջել է դիրքերը` 2009-ի «մասամբ ազատ»-ից 2010-ին դարձել է «ոչ ազատ»: Մասամբ ազատ է նաև հարևան Վրաստանը, բայց վերջինիս քաղաքական իրավունքների իրացումը գնահատվել է 4, իսկ քաղաքացիականը` 3 միավոր:

Վրաստանը քաղաքացիական իրավունքների տեսակետից բարելավել է իր դիրքը նախորդ տարվա համեմատ: Մինչդեռ հարևան Ադրբեջանը արժանացել է «ոչ ազատ» գնահատականին` համապատասխանաբար ստանալով 6 և 5 միավոր: Զեկուցման գնահատականի համաձայն`արդեն 5-րդ տարին է` ազատությունը անկում է ապրում ողջ աշխարհում:

Ուսումնասիրված երկրներից 25-ն ակնհայտ անկում են գրանցել 2010-ին: Ուսումնասիրության 40-ամյա պատմության ընթացքում սա անկման ամենաերկար կամ շարունակական ժամանակաշրջանն է համարվել: 4 երկիր, այդ թվում Մեքսիկան և Ուկրաինան, «ազատ»-ից այս անգամ դարձել են «մասամբ ազատ» երկրներ: Իսկ որոշ երկրենր բարելավել են իրենց դիրքերը` «ոչ ազատ»-ից «մասմաբ ազատ» դառնալով, օրինակ` Ղրղզստանն ու Գվինեան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter