HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավ էլ հաշվել են

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ծննդօգնության ոլորտում կոռուպցիան 80 տոկոսով նվազել է: «ՉԻ» - Հետաքրքիր է` այդ ի՞նչ է պատահել, որ հանկարծ ծննդատներում կոռուպցիան 80 տոկոսով նվազել է: Այստեղ մի քանի տարբերակներ կան: Կամ բժիշկներին տրվող կաշառքի չափն է նվազել ուղիղ 5 անգամ, կամ ծննդատներն ակցիա են կազմակերպել` «յուրաքանչյուր հինգերորդ ծննդաբերությունը` անվճար» խորագրով, կամ էլ (որ ավելի հավանական է) Տիգրան Սարգսյանը պարզապես «թիվ է կրակել»: Բայց ամենազավեշտալին այն է, որ նույն այդ ելույթում վարչապետը հայտարարել է նաեւ, թե 2011 թվականն առողջապահության եւ կրթոփւթյան համակարգում այնպիսի բարեփոխումների տարի է լինելու, որ «մեր քաղաքացիները զգալու են դա»: Այ, դրա համար շատ շնորհակալ ենք: Թե չէ մարդիկ կան` այնպիսի բարեփոխումներ են անում, որ ժողովուրդը չի զգում: Իրենք իրենց համար բարեփոխումներ են անում, արդյունքներով հրճվում, իսկ մարդկանց վրա խաբար չկա: Այս տարի, փաստորեն, զգալու ենք: Երեւի մի 75-80 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter