Զինծառայողները լուրջ վնասվածքներ են ստացել
«Հրապարակի» տեղեկություններով` դեկտեմբերի 29-ին Քելբաջարի սահմանում մառախուղի պատճառով 2 հայ զինծառայողներ մտել են ականապատ տարածք եւ լուրջ վնասվածքներ ստացել ականի պայթյունից: ՀՀ ՊՆ-ն այս առթիվ հաղորդագրություն չի տարածել, սակայն երեկ մեր հարցմանն ի պատասխան` ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատեց այն` նշելով, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պայմանագրային զինծառայողներ Միհրան Առաքելյանն ու Վահան Մարգարյանը:
Նրանք այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում: Որոշ տեղեկություններով` պայթյունի արդյունքում եղել է նաեւ անդամահատում: «Վիճակը միջին ծանրության է, ապաքինվում են: Այս պահի դրությամբ` կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Դավիթ Կարապետյանը: Զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը հրաժարվեց մանրամասներ ասել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել