Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Գրան պրի մրցաշարին և Աշխարի բացարձակ առաջնությանը
Հոկտեմբերի 1-ից 9 ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Ադրիան Կրոիտորուն Ռուսաստանի Արմավիր քաղաքում անցկացնելու է ուսումնամարզական հավաք Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի և Հակոբ Առաքելյանի մասնակցությամբ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնում է, որ հավաքից հետո Հ.Դավթյանը և Ա.Նազարյանը Կրոիտորուի ղեկավարությամբ հոկտեմբերի 16-ից 18-ին Աբու Դաբիում կմասնակցեն վարկանիշային Գրան Պրի մրցաշարին, իսկ Հ. Առաքելյանը հոկտեմբերի 28-ից 30-ին Ռուսաստանի Տյումեն քաղաքում կմասնակցի Աշխարի բացարձակ առաջնությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել