
Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ սովորականի նման նախարարների ծառայողական մեքենաների առատություն էր: Հենց այստեղ արձանագրեցինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Պետրոսյանի, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ծառայողական մեքենաներն ապահովագրված չեն:
Ոմանք անգամ հերթական տեխնիկական զննություն չեն անցել: Մեքենաների դիմապակիների վրայից բացակայում են թե ապահովագրության, թե տեխզննության կտրոնները:
Հետաքրքիր է` ՀՀ ոստիկանությունը կտուգանի՞ ծառայողական մեքենաների սեփականատերեր նախարարություններին եւ նախարարական վարորդներին: Նկատենք, որ սովորական քաղաքացիներն արդեն տուգանվել են: Իսկ ավելի հետաքրքիր է, որ հենց երեկվա նիստում իր խոսքի ժմանակ վարչապետն անդրադարձել է ԱՊՊԱ-ների ներդրման կարեւորությանը` համարելով այն «լրջագույն բարեփոխում» եւ նույնիսկ ասել` «2011-ն այդ առումով բեկումնային է լինելու, որովհետեւ կձեւավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուսիոնալ կառույցներ: Ինչը ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս հմակարգին, եւ այս ոլորտում նոր մտածողություն է ներդրվելու` բավական լուրջ հետեւանքներով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել