Ականներ` նկուղում
Երեկ` ժամը 16:12-ին, Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ Ս.Մատինյանին պատկանող թիվ 68 տնակի նկուղում հայտնաբերվել են ականներ:
«Նկուղից դուրս են բերել «ՊՄ-57» և «ՏՄ-62» տիպի հակատանկային երկու ական և հանձնել իրավապահ մարմիններին` հետագա փորձաքննություն անցկացնելու համար»,- տեղեկացնում են արտակարգ ալիքի լրատվական կենտրոնից` մանրամասնելով, որ դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև ինժեներ-սակրավորներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել