Որդին սպանել է հորը
Նախօրեին` ժամը 16:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ` բռնության հետքերով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1952 թ. ծնված Սուրեն Խեչոյանի դիակը:
Պարզվել է, որ տանը ծագած վիճաբանության ընթացքում Ս. Խեչոյանին ծեծի է ենթարկել որդին` 33-ամյա Ստեփան Խեչոյանը: Ստացած վնասվածքներից հայրը մահացել է:
«Ստեփան Խեչոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել