HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը` պոմպակայանների վերակառուցման շինհրապարակներում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի (ՀՄՀ) ծրագրերի շրջանակում իրականացվող մի շարք պոմպակայանների վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Բաղրամյանի, Նոյակերտի, Բուրաստանի եւ Ավշար-Այգեվանի պոմպակայանների վերականգնման վերաբերյալ ներկայացվել էր նոր ժամանակացույց, որով նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ մարտի 15-ը: Տեղերում փոխվարչապետին ներկայացվել են կատարված աշխատանքների ծավալները: Ավշար-Այգեվանի պոմպակայանում իրականացվել է ընդհանուր աշխատանքների 30, Նոյակերտի պոմպակայանում` 15, Բուրաստանի եւ Բաղրամյանի պոմպակայաններում` 60-65 տոկոսը: Բոլոր շինհրապարակներում պատասխանատուները եւս մեկ անգամ վստահեցրել են, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում: Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ «Մխչյան 1» պոմպակայանի շինհրապարակ: Ներկայացվել է, որ շինաշխատանքների հիմնական մասը` շուրջ 70 տոկոսն արդեն կատարվել է: Առաջիկայում կավարտվեն մնացած աշխատանքները եւ կսկսվի պոմպակայանի վերազինումը: Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն ներկրված է: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը կարեւորել է պոմպակայանների գործարկումը մինչ նոր ոռոգման շրջանի սկիզբը եւ հորդորել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter