Դատապարտյալը կախվե՞լ է
ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ` ժամը 19:45-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1983թ.-ին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով («Սպանություն»), 177-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով («Գողություն») և 235-րդ հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը, իրացնելը կամ պահելը)` 13 տարի ժամկետով: Նշանակված պատժից կրել էր 8 տարին:
«Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է Քրեակատարողական ծառայության խոսնակ Արսեն Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել