«Առավոտ». «Դեդ Հասանը» կգա՞ Հայաստան
Թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվելիք «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «Օրենքով գող» կարգելու հարցը:
Ըստ նախնական տեղեկության, առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը:
Հայտնի է, որ նա հանցաշխարհում ընդունված, վերջերս սպանված Արմեն Կանևսկու մտերիմներից է, եզդի «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյանի) շրջապատից:
Ընդամենը վերջերս մի շարք «գողեր» հանդիպեցին Դուբայում և իրենց «դաբրոն» տվել են նորադուզցու օգտին: Նշվում էին նաև Գեմո Միխրելաձեի, Բաթրինի, Վագունի, Գիյայի անունները:
Ասում են, Հայաստան է գալու անձամբ «Դեդ Հասանը», ով անցյալ տարվա աշնանը իր դեմ իրագործված մահափորձից հետո առաջին անգամ դուրս կգա Ռուսաստանի մայրաքաղաքից:
Կմասնակցի հավաքին նաև օրենքով գող «Զապը»' գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով Պրահայի իրավապահների կողմից կասկածվում է 4 տարի առաջ Վացլավի հրապարակում 2 անձանց սպանությունը պատվիրելու մեջ:
Մեկնաբանել