Հրավեր հայ երիտասարդ մտավորականներին
Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում
«Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում 2011 թվականի հուլիսի 16-ից 26-ը կայանալիք վրանային ճամբարին:
Ճամբարումը երիտասարդներին ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի հնարավորություն կընձեռի: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, նախնական զինվորական գիտելիքների ուսուցանում, մարտարվեստի հնարքների տիրապետում, քննարկումներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարումին մասնակցելու են նաև հայտնի ազգային, հասարակական գործիչներ, մտավորականներ:
Ճամբարումի մասնակիցները իրենց ժամանցը կարող են անցկացնել` ընդգրկվելով ճանաչողական-արշավային կամ մարզական-զինվորական խմբերում:
Ճամբարումին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով:
Երևանից մեկնումը տեղի կունենա 2011թ. հուլիսի 16-ին` ժամը 9։00-ին, Սախարովի անվան հրապարակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել