HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ ավագ օպերլիազորը մեղադրվում է սուտ մատնության համար

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սուտ մատնության համար: Նախաքննությամբ պարզվել է, որ մայոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ. Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարելու` միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ: «Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»,- հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter