HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրը հյուրերին ողջունում է փակ ճանապարհներով

Այսօր Արմավիր քաղաքը նշում է իր հիմնադրման 80-ամյակը: Փողոցներում ամենուր փակցված են գունավոր պաստառներ՝ «Արմավիրը ողջունում է հյուրերին», «Ծնունդդ շնորհավոր, հոբելյար» և այլն:

Մինչ քաղաքապետը բարձրաստիճան հյուրերի ընդունելությամբ էր զբաղված, ավտոկայանում արմավիրցիները մտածում էին, թե ինչպես հասնեն Երևան: Մեկը հիվանդանոց էր շտապում, մյուսը՝ դասի, սակայն Երևան գնացող ոչ մի ավտոմեքենա երթուղի դուրս չէր եկել:

ՀԱԿ-ը մեկ շաբաթ շարունակ ամեն օր հանրահավաք է անցկացնելու, ինչը նշանակում է, որ մեկ շաբաթ մարզերից հասարակական տրանսպորտ Երևան չի գալու:

Երևան հասնելու համար պետք է օգտվել տաքսիներից: Եթե միկրոավտոբուսի ուղեվարձը 400 դրամ է, ապա տաքսին ուղևորին Երևան է հասցնում 4000 դրամով: Մարդիկ ստիպված 4 հոգով հավաքվում էին, 1000-ական դրամ հավաքում, որ դասից, աշխատանքից չուշանան:

Երթուղին սպասարկող ընկերությունը ակնհայտ խախտել է լիցենզիայի պայմանները և ողջ օրվա ընթացքում չի սպասարկել քաղաքացիներին: Տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, սակայն հաշվի առնելով, որ հանրահավաքից հանրահավաք այս գործելաոճը շարունակվում է, նախարարությունը աչք է փակում դրա վրա՝ ամեն անգամ ասելով, թե իրենք քաղաքացիներից ահազանգ չեն ստացել:

Այսօր չեն աշխատում նաև Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք սպասարկում են Էջմիածին-Երևան երթուղին:

Մեկնաբանություններ (1)

????
Grisha jan qo tuyltvutyamb erku avelacum el es anem eli,hanrapetutyan poxoc@ Armavir qaxaqi 80 amyaki artiv pak er sovorakan mardkanc avtomeqenanaeri hamar ev bac er pashtonyanneri meqenaneri hamar:Toni kapakcutyam chanaparhayin vostikannern el ashxatum ein kargaxosov:Qaxaqapeti loton aysor avtomeqenashahec,krasnadaric-Armavir axperutyamb:Qaaxaqapetn el zarmacac handisatesin asum er,joxovurd jan cap tveq ete giteq stex menak im hamar en nvagum sxalvum eq,,espes baner baaaaaaaaaaaa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter