
Պարզվում է` հանրապետությունում հիմա էլ անձնագրերի դեֆիցիտ է: Երեկ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության տարածքային որոշ բաժիններ դիմող քաղաքացիներին անձնագրեր չեն տրամադրվում:
Նոր անձնագիր ստանալու նպատակով երեկ Արաբկիրի անձնագրային ծառայությանը դիմած մի քաղաքացի «ՀԺ»-ին տեղեկացրեց, որ անձնագրայինում իրեն ասել են, թե չեն կարող նոր անձնագիր տրամադրել. հանրապետությունում անձնագիր չկա:
Հարցին` իսկ եթե ուզում ենք արտասահման մեկնե՞լ` պատասխանել են. «Պետք ա ոտներդ մի քիչ կախ գցեք»: Ասել են նաև, որ ՀՀ անձնագրերը տպագրվում են արտասահմանում, և դրանց նոր խմբաքանակը Հայաստան կբերվի ամենաշուտը մեկ ամսից:
Այժմ քաղաքացիներին տրամադրվում է, այսպես կոչված, «9-րդ ձև»: Սակայն տրամադրված այդ «9-րդ ձևով» քաղաքացիները խնդիրներ են ունենում կապի բաժանմունքներում որոշ գործարքներ կատարելիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել