HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավ բան լիներ` առաջինն իրենք կանեին

Բանից պարզվում է` չնայած պահանջին` նախարարների ծառայողական մեքենաներն ապահովագրված չեն: «ՉԻ» - Իրականում սա բավականին արտառոց փաստ է, որովհետև նախարարները, հասկանալի է, ԱՊՊԱ կտրոնների գումարը ոչ թե իրենց գրպանից էին տալու, այլ բյուջեից: Ուրեմն հարց է ծագում` ինչո՞ւ չեն արել: Ամբողջ խնդիրն այն է, որ նրանց դա պարզապես պետք չէ: Եթե հանկարծ նրանց մեքենաները վթարի ենթարկվեն, «ախրաննիկները» պարզապես կծեծեն «հակառակորդ կողմին» և կստիպեն փոխհատուցել ծախսերը: Ավելին, ապահովագրական ընկերությունները նույնպես շահագրգռված չեն ապահովագրել նախարարների ավտոմեքենաները, որովհետև եթե մի բան պատահի, նրանք այդ գումարը «նաղդ ստացող են»: Պետավտոտեսուչներն էլ, հասկանալի է, նախարարների մեքենաները չեն կանգնեցի, այնպես որ` ապահովագրելու ոչ մի պատճառ չկա: Ի դեպ, հենց միայն այս փաստն ապացուցում է, որ ԱՊՊԱ կոչվածը լավ բան չէ: Եթե լավ բան լիներ, առաջինը նախարարները կօգտվեին դրանից: Չնայած` կառավարությունն այդ որոշմամբ նպատակ է ունեցել ընդամենը թալանել հասարակ ժողովրդին, հո ինքն իրեն չի՞ թալանելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter