HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Freedom House»-ի զեկույցի արժանահավատությունը կարող են վիճարկել դատարանում

«Ազատ Հայքի» հայտարարությունը Ի պատասխան 2010 թ. մայիսի 23-ին Արցախում անցկացված ԱԺ ընտրություններին «Freedom House»-ի տված գնահատականի՝ մեր անվստահությունն ենք հայտնում հրապարակման առնչությամբ։ 1990 թվականից ի վեր «Ազատ Հայքի» վկայականներով դիտորդները հետևում են ՀՀ-ում և Արցախում անցկացվող համապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին, հրապարակում են եզրակացություններ։ Ավելին, հետևում են նաև այլ երկրներում ծավալվող ժողովրդավարական զարգացումներին, փորձեր են ձեռնարկում դիտարկել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, Ադրբեջանում անցկացվող ընտրությունների ընթացքը։ (Տես ՀՀ 1999 թ. ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ-ի 20.01.2000թ. թիւ 10 գրությունը, որտեղ մասնավորապես նշված է, որ ՀՀ ԱԺ ընտրություններին 1999 թ. մայիսի 30-ին  «Ազատ Հայքի» կողմից մասնակցել է 4582 վստահված անձ։ Տես նաև www.regnum.ru/news/506802.html, ИА «Азеpи-Пpесс» «525-я газета», «Зеркало», 3 сентября 2005 г., ինչպես նաև այլ փաստաթղթեր՝ հետադարձ կապով)։ «Ազատ Հայքի» դիտորդները հետևել են նաև Արցախում անցկացված 2010 թ. ԱԺ ընտրությունների ընթացքին, ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հանդիպուներ, զրույցներ են ունեցել համամասնակ և մեծամասնակնական ընտրացուցակներով առաջադրված «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդական կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունների` 82 թեկնածուից շատերի հետ, ընտրողների շրջանում իրականացրել են հարցախույզեր, ինչի արդյունքում 2010 թ. մայիս 24-ին «Ազատ Հայքը» հրապարակել է զեկույց, ըստ որի` ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գնահատել է ազատ և թափանցիկ։ Արցախում անցկացված 2010 թ. ԱԺ ընտրությունների ընթացքին հետևել է նաև 124 միջազգային դիտորդ Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից, Դանիայից, Չեխիայից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Սլովակիայից և Հայաստանից: Այդ թվում են գործող և նախկին պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընտրությունների ընթացքը լուսաբանել են տարբեր երկրներից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Դիտորդները հանդիպել են կուսակցությունների ներկայացուցիչների, պատգամավորության թեկնածուների, ԿԸՀ հանձնաժողովի անդամների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Զրուցել են նաև ընտրողների ու վստահված անձանց հետ, որոնք ընտրությունների կազմակերպման և լուսաբանման հետ կապված դժգոհություններ չեն արտահայտել: Բոլոր դիտորդները անխտիր բարձր են գնահատել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կազմակերպվածությունը` փաստելով, որ այն իրականացվել է ժողովրդավարական չափանշներին համապատասխան, արդար և թափանցիկ, հավասարության ու քաղաքական մրցակցության պայմաններում: Այս իրողություններից ելնելով և բարձր գնահատելով «Freedom House»-ի միջազգային վարկանիշը՝ «Ազատ Հայքը» առաջարկում է. ա) ձեռնպահ մնալ չվկայակոչված փաստերով եզրակացություններ հրապարակելուց, բ), հրապարակել, թե Արցախի Հանապետությունում հավատարմագրված կամ հավատարմագրված միջազգային ո՞ր դիտորդների զեկույցների հիմքով է ձևավորված` 16 ընտրատարածքների 272 տեղամասերից որոնցում և ո՞ր ժամերին են խախտումներ արձանագրվել, գ), «Ազատ Հայք»-ի փորձագետներ Ռուբեն Մնացականյանին, Սամվել Սեդրակյանին, Լուսինե Մնացականյանին ընդգրկել հակամարտության գոտիներում «Freedom House»-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների ցուցակներում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԼՂՀ ԱԺ 2010 թ. ընտրությունների առնչությամբ արված եզրակացության վերաբերյալ «Freedom House»-ից եռամսյա ժամկետում պարզաբանումներ չստանալու դեպքում «Ազատ Հայքը» հայտարարության արժանահավատությունը կվիճարկի դատական կարգով։ Առդիր՝ ԼՂՀ ԱԺ ընտրությունների մասին «Ազատ Հայք»-ի 2010 թ. մայիս 24-ի` ժամը 21:57:43 զեկույցը «Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպություն Նախագահ Ռուբեն Մնացականյան Հաղորդագրություն ԼՂՀ Ազգային ժողովի 23 մայիսի 2010 թ ընտրությունները անցել են ազատ և թափանցիկ (24 մայիսի 2010 թ. 21:57:43) ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները անցել են ազատ և թափանցիկ։ Մեր ներկայացուցիչը 2010թ. մայիսի 23-ին Ստեփանակերտում և մարզային տեղամասերում, դիտարկելով ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը, փաստում է, որ -ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան` ազատ և թափանցիկ: -Պահպանվել է քարոզարշավի կուլտուրան` ապահովելով հավասարության պայմաններ համամասնական ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների և կազմակերպությունների համար: -Տեղամասերի կահավորումը համապատասխանել է պահանջվող չափանիշներին: Տեղամասերի բացման, պահպանության հետ կապված խախտումներ, բացթողումներ, միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել են գործառույթների և թղթատարության պատշաճ չափանիշներ, տեղամասերի անվտանգությունը, անձեռնմխելիությունը: -Տեղամասեր իրականացրած այցելությունների ընթացքում ընտրողների վրա ազդելու, քվեաթերթիկների լցոնման, ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման, ճնշման դեպքեր, կասկածելի տեղաշարժեր, գործողություններ չեն արձանագրվել: -Ժամը 20.00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերն, ու հրապարակվել է քվեարկության մասնակիցների նախնական թիվը` 66919՝ ընտրողների 70.22 տոկոսը: «Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպություն ԼՂՀ, Ստեփանակերտ 24 մայիսի 2010 թ., 21:57:43

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter