HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկաստանում 100 ուխտավոր է զոհվել

Հնդկաստանի հարավում 100 հոգի է զոհվել, և առնվազն 14-ը` վիրավորվել ամբոխի` զանգվածային և անկանոն վազքի հետևանքով: Հինդու ուխտավորները վերադառնում էին տաճարներից մեկում տեղի ունեցած կրոնական արարողությունից հետո, երբ մի մեքենա հանկարծ սկսել է գալ դեպի ամբոխը, ինչն էլ զանգվածային, անկանոն վազք է առաջացրել: CNN-ը հայտնում է, որ Հնդկաստանում նախկինում ևս մի քանի անգամ արձանագրվել են անկանոն վազքի դեպքեր զանգվածային միջոցառումների ժամանակ: Պատճառն այն է, որ մեծ ամբոխներ են հավաքվում նեղ, պատնեշներով փակված տարածքներում: Անցյալ մարտին ավելի քան 60 մարդ զոհվեց Հնդկաստանի մեկ այլ տաճարի մոտ տեղի ունեցած զանգվածային վազքի հետևանքով: Լուսանկարը` CNN-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter