Ոստիկանական բախում Մեղրիում
Պարզվում է` Ագարակ քաղաքում հունվարի 7-ին տեղի ունեցած հայտնի միջադեպը իր տեսակի մեջ միակ ամանորյա դեպքը չէ Մեղրու տարածաշրջանում: «Սյունյաց երկիր» թերթը անդրադարձել է հունվարի 1-ի լույս գիշերը Մեղրի քաղաքում տեղի ունեցած մեկ այլ «ռազբորկայի»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության Մեղրու բաժնում. իրար են բախվել ոստիկանները:
Այս ամենի պատճառը, Մեղրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, եղել է երկու խանութատեր ոստիկանների շահերի բախումը: Մեղրու կենտրոնում կողք կողքի գտնվող խանութները տոնական օրերին հաճախորդների համար մղվող պայքարում մեղադրանքներ են ներկայացրել իրար, որը, ի վերջո, նրանց տերերի բախման պատճառ է դարձել հենց ոստիկանությունում: Թերթը նշում է, որ սա շրջանառվող վարկածներից մեկն է միայն: Խմբագրությանը հայտնի է դարձել նաեւ, որ ոստիկանների ծեծկռտուքի առիթով նախապատրաստվել են նյութեր եւ ուղարկվել ՀՔԾ` հատուկ քննչական ծառայություն:
Մեղրեցիները այս եւ Ագարակի միջադեպերը, «Սյունյաց երկրի» փոխանցմամբ, համարում են Մեղրու ոստիկանությունում (պետ` գնդապետ Արմեն Առաքելյան) ստեղծված տագնապահարույց կացության ապացույց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել