Թաքստոց՝ «Կիա Ռիո» ավտոմեքենայում
Սեպտեմբերի 30-ին Մեղրիի մաքսակետի Ագարակի հսկիչ անձնագրային կետում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ԻԻՀ մի քաղաքացու պատկանող «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկի պահեստային անիվի ծածկոցի տակից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 8 գրամ զանգված:
«Կիա Ռիո»-ի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին:
«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել