HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տեղումների բացակայությունը վնաս է հասցնում գյուղատնտեսությանը

Ձմռանը տեղումների բացակայությունից դժգոհում են ոչ միայն երեխաները, որ այս տարի էլ չեն կարողանում ձնեմարդ պատրաստել, այլև գյուղատնտեսները:  Արագածոտնի մարզում արդեն անհանգստանում են, որ տեղումների բացակայությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ մարզի գյուղատնտեսության վրա: Միայն 2010թ. մարզում գյուղատնտեսության ոլորտը կրել է 2 մլրդ 77 մլն դրամի վնաս: Եթե այս տարի էլ նման իրավիճակ ստեղծվի, ապա դժվար չէ պատկերացնել, թե այն ինչպես կանդրադառնա գյուղացիների վրա: Մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության Գյուղատնտեսության բաժնի պետ Լյովա Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղումների բացակայությունը առաջին հերթին բացասական կազդի հատկապես բույսերի վեգետացիայի վրա: Բացի դանից` մարզի 29 ջրամբար չի լցվի ջրով, և ոռոգման շրջանում ջրի խնդիրներ կառաջանան: «Եթե հալոցքներ չկան, որտեղի՞ց պիտի ջրամբարները լցվեն, իսկ ներքին աղբյուրները չեն կարող ապահովել անհրաժեշտ ջրի չափաքանակը»,- ասաց Լ.Մնացականյանը: Արագածոտնի մարզի տարածքների մոտ 70 տոկոսը բարձր լեռնային է: Այնտեղ հողերի զգալի մասն անջրդի է, և գյուղացիների հիմնական հույսը տեղումներ են: Եթե առաջիկայում էլ տեղումներ չլինեն, և ձնածածկույթ չձևավորվի, ապա հատկապես աշնանացան հացահատիկի ցրտահարության լուրջ վտանգ կառաջանա: Անգամ եթե ցրտահարություն չլինի, բերքատվությունը զգալիորեն կնվազի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter