Կազմակերպությանը պատճառվել է 100.000 դրամի նյութական վնաս
Այսօր` ժամը 01:45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը Քանաքեռ ՀԷԿ-ին հարող շինհրապարակից գողացել են 50 մ մալուխ՝ շինարարական կազմակերպությանը պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը ոստիկանները Թբիլիսյան խճուղուց բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը:
Ոստիկանության կայքը հայտնում է, որ գողոնն առգրավված է: Հովհաննես Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել