Վանաձորում դանակահարել են Երևանի 3 բնակչի
Վանաձորցի լրագրող Էդվարդ Արզումանյանը այս մասին տեղեկացնում է իր բլոգում:
«Երեկ՝ հունվարի 15-ին` ժամը 23։00-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորի «Նավ» ռեստորանում։ Մեզ դեռևս հաջողվեց պարզել, թե ում կողմից և ինչ դրդապատճառներով է կատարվել դանակահարությունը։ Ժամը 23։00-ին Վանաձորի «Նավ» ռեստորանում դանակահարել են Երևանի 3 բնակիչների։
Ինչպես տեղեկացանք Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի հերթապահ մասից, երեկ` ժամը 23։00-ին, հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ` Վերին Չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ Տիգրան Սարգիսի Եղիազարյանը կրծքավանդակի և որովայնի խոռոչի ծակած կտրած վերքով, Երևան քաղաքի Շիրակի 17 շենքի բնակարան 5-ի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Արմենի Բուլղադարյանը, որի մոտ եղել է որովայնի խոռոչի ծակած կտրած թափանցող վերք, ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն, ինչպես նաև Շիրակի 37 հասցեի բնակիչ, 1987թ. ծնված Վահրամ Սամսոնի Ավագյանը, որն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի առաջնային մակերեսի ծակած կտրած վերք, միևնույն ժամանակ ներքին արյունահոսություն։
Տիգրան Եղիազարյանը և Արթուր Բուլղադարյանը մինչ այս պահը գտնվում են Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրում, իսկ Վահրամ Ավագյանը, ստանալով առաջին բուժօգնություն, նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
Մեզ հաջողվեց նաև պարզել, որ դանակահարությունը կատարվել է հենց «Նավ» ռեստորանում։ Ռեստորանի պահակը մեզ հետ զրույցում ասել է. «Ես պահակակետում նստած էի, գիշերվա ժամը 11-ը կլիներ, ինձ համար ֆուտբոլ էի նայում, մեկ էլ ոստիկաններն ու շտապօգնությունը եկան»։ Մեր այն ճշտմանը, թե դանակահարությունը հաստա՞տ եղել է ռեստորանի սրահում, պահակը պատասխանել է. «Հա, հենց զալմ էլ եղելա, հետո շտապն էլ էր էդ մարդկանց ներսից հանմ»։
Ի դեպ նաև նշենք, որ այսօր, երբ լուսանկարում էինք ռեստորանը, ժամը 22։00-ին այն արդեն փակեցին, իսկ երեկ` 23։00-ին, այն դեռ բաց է եղել։ Հիշեցնենք նաև, որ նույն «Նավ» ռեստորանի տարածքում հերթական աղմկոտ սպանությունն էր գրանցվել նոյեմերի 16 ին»։
http://edvard90.blogspot.com/2011/01/3_16.html?spref=fb
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել