HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կողմն ունի 2 վիրավոր

Հունվարի 14-ին` ժամը 12:25-ի սահմանում, շփման գծի հարավարևելյան (Մարտունու) ուղղությամբ թշնամու արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել շարքային զինծառայող, 1992թ. ծնված Վարդան Անդրանիկի Հարությունյանը: Նա ժամը 12.50-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիրավորի վիճակը բավարար է: Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին` ժամը 17:20-ի սահմանում, նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան  (Ասկերանի) ուղղությամբ: Թշնամու ձեռնարկած հերթական հրաձգության հետևաքնով ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի շարքային զինծառայող, 1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը: Նա ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիրավոր վիճակը բավարար է: Վերոնշյալ միջադեպերի մյուս մանրամասները ճշտվում են: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, ինչի հետևանքով էլ վիրավորվել են հայկական կողմի այս 2 զինծառողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter