HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարոնիկում վերընտրվեց «բառապաշար չունեցող» գյուղապետը

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում երեկ համայնքապետի ընտրություններ էին: Գյուղապետ վերընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու Ալբերտ Խաչատրյանը` հավաքելով 696 ձայն: Նրա միակ մրցակցի` անկուսակցական Գեւորգ Զաքարյանի օգտին քվեարկել է 537 ընտրող: Ընտրություններից օրեր առաջ «Հետքը» զրուցել էր երկու թեկնածուների հետ: Այն ժամանակ արդեն վերընտրված գյուղապետ Ալբերտ Խաչատրյանը խուսափել էր մեզ հետ զրույցից, պարզաբանելով, թե  «բառապաշար չունի»: Հոդվածը բուռն արձագանք է գտել Տարոնիկ գյուղում: Ալբերտ Խաչատրյանի թիմակիցները ընտրություններից մեկ օր առաջ մեղադրել են Գեւորգ Զաքարյանին, թե իբր հոդվածը նրա ձեռքի գործն է, եւ սկսել են նրա դեմ հակաքարոզչություն անել: Մինչդեռ գյուղապետն ինքն էր խոստովանել, որ զիջում է մրցակից թեկնածուին. «այդքան բառապաշար չունեմ, համ էլ ինքն ավելի մեծ ծրագրեր ունի, ավելի գրագետ է»: Գեւորգ Զաքարյանն ասաց, որ չի պատրաստվում ընտրությունների արդյունքները բողոքարկել; Հարցին, թե գյուղում ընտրակաշառք բաժանվե՞լ է, Գ. Զաքարյանն ասաց, թե  անձամբ չի տեսել, որ որեւէ մեկը գումար բաժանի. «Դե դուք ինձանից լավ գիտեք, թե գործող գյուղապետերն ինչպիսի հնարավորություններ ունեն: Չեմ կարող ասել, թե ինչպես ընտրվեց, երբ գյուղի համար ոչինչ չի արել»,- ավելացրեց Գեւորգ Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter