Կապանում ջրծաղիկի նոր դեպքեր են գրանցվել
Կապանի մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում են ջրծաղիկի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման միջոցառումները: Ջերմային ռեժիմի ստուգումներ են կատարվում: Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի փոխանցմամբ` իրավիճակն իրենց հսկողության տակ է, և դեկտեմբերի համեմատ ջրծաղիկի դեպքերը սկսել է պակասել: Կրթօջախների գործունեության դադարեցման վտանգ դեռ չկա:
Հունվարի 13-ի դրությամբ այս տարի Կապանում արձանագրվել է նոր վարակակիրների 13 դեպք, որոնց մեջ կային նաև բարդություններով հիվանդներ: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանի` 2 երեխա, որոնց հիվանդությունն ընթացել է բարդություններով, մեկնել են մայրաքաղաք` բուժումը շարունակելու:
Ջրծաղիկով հիմնականում վարակվել են երեխաները: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Կապանի թիվ 12 մանկապարտեզում, որտեղ որոշ խմբասենյակներ փակվել են, քանի որ երեխաների հաճախելիությունը ցածր է: Կապանի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Անուշ Սիմոնյանի փոխանցմամբ` ամեն տարի այս ժամանակաշրջանում երեխաների հոսքը մանկապարտեզ նվազում է, սակայն Ա.Սիմոնյանը դա չի պայմանավորում միայն սեզոնին բնորոշ տարածված հիվանդություններով:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել