HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ հատվածապաշտությանը, կոչ միասնականության

Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համապարփակ ճգնաժամի, եւ օրավուր ահագնացող արտագաղթի ճիրաններում հայտնված հայ հասարակությանը վերջին շրջանում մի շարք քաղաքական սուբյեկտների կողմից առաջարկվում է հայրենակցական կոչվող ինչ-ինչ միություններ ստեղծելու գաղափարներ: Արատավոր այս երեւույթը ժամանակին արժանի հակահարված չստանալով ու մնալով անպատիժ, նորից տարածում ստանալու միտումներ ունի: Ցավալին ու անհանդուրժելին այն է, որ այդօրինակ կազմակերպություններ ստեղծելու կոչերը փարիսեցիորեն կիրառվում են հայտնի չարենցյան միասնականության գաղափարի հետ զուգահեռ: Հատվածականության ջատագովները սեփական գործունեությունը քողարկեցին իրենց բնօրանների նախ ազատագրման, հետո` բարգավաճման ուղենիշի տակ, սակայն իրականում գործեցին հանուն իրենց խմբակային, ոհմակային շահերի, քրեաօլիգարխիկ ու արյունառուշտ իշխանության ամրապնդման, ազատ, անկախ ու ինքնիշխան երկրի քաղաքական ուզարպացիայի, դրա միջոցով ազգային հարստության թալանման ու վերջնականապես երկրի անկախությունը դրին լրջագույն վտանգի տակ: Կարելի է բերել հայ ժողովրդի ու այլ ազգերի պատմության բազում օրինակներ, երբ մասնատվածությունն ու հատվածականությունը հանգեցրել են պետականությունների կորստին: Պարոնայք, ոչ Հայաստանն է ֆեոդալական միջնադարյան պետություն եւ ոչ էլ հայ մարդն է ավատատիրոջ ճորտ: Խիստ վտանգավոր է մոնոէթնիկ հանրապետությունում հայրենակցական միությունների ոչ միայն գործունեությունը, այլեւ` դրանց մասին մտածելն անգամ, քանզի ներազգային տարաձայնությունների արմատավորումից մենք ոչինչ չենք շահել ու չենք շահելու: Ուստի «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը կոչ է անում. 1. վերջ դնել հայրենակցական միությունների բոլոր նախաձեռնությունների ծավալմանը, 2. լուծարել բոլոր գործող հայկական հայրենակցական միությունները, 3. մշակել եւ կիրառել ազգահավաքման ու համաժողովրդական միասնականության ժամանակակից աշխարհին հարիր գաղափարներ, 4. ՀՀ բոլոր այն արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր գիտակցում են ներկա պահի լրջությունը, մտահոգ են իրենց զավակների ապագայով, ովքեր մերժում են անձնապաշտական, նեղ շահադիտական մղումները, վախն ու անտարբերությունը համարում են ճորտամտություն, կանգնե´ք միացյալ ընդդիմության կողքին եւ միասնաբար պայքարեք հանուն Հայոց պետականության փրկության, հանուն արդարության հաղթանակի ու հանուն Ձեր եւ Ձեր երեխաների հուսալի վաղվա օրվա:   «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն 17.01.2011

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter