
Օրերս գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ «Գազպրոմը» հայկական ատոմակայանի համասեփականատերն է:
Պաշտոնական որեւէ փաստաթուղթ, որեւէ հաղորդագրություն, որ ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» է վաճառել ՀԱԷԿ-ի բաժնետոմսերի մի մասը, չկա: Պաշտոնապես ՀԱԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, եւ դրանք հավատարմագրային կառավարման են հանձնվել «ՌԱՕ ԵԷՍ»-ին:
Միլլերը չի նշել, թե երբ, ինչ պայմաններով է «Գազպրոմը» դարձել ՀԱԷԿ-ի սեփականատեր: Երեկ Միլլերի հյտարարությունը հերքող ոչ մի պաշտոնական արձագանք չեղավ: Գուցե իրոք ՀԱԷԿ-ը տվել են «Գազպրոմին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել