
«Կենտրոնում որեւէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որեւէ շինարարություն չի լինելու»,- հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
«ՉԻ» - Սա, իհարկե, շատ սկզբունքային որոշում է: Մանավանդ, որ Երեւանի կենտրոնում կանաչ տարածքներ պարզապես չկան: Այնպես որ, նույն հաջողությամբ Կարեն Կարապետյանը կարող էր, ասենք, արգելել կոկորդիլոսների որսը Երեւանյան լճում: Ընդ որում` կարելի է չկասկածել, որ պրն կարապետյանը սրտի անհուն կսկիծով է նման որոշում ընդունել:
Ուրիշ ի՞նչ պիտի աներ, եթե կենտրոնի կանաչ տարածքները վաղուց վաճառված են: Իսկ մեզ մնում է միայն մի հարց ուղղել պրն Կարապետյանին: Իսկ ինչո՞ւ է նա միայն Երեւանի կենտրոնի մասին խոսում, մյուս թաղամասերի կանաչ տարածքներում կարելի՞ է շինարարություն անել:
պատասխանը միանշանակ է. մյուս թաղամասերի մասին չի խոսում, որովհետեւ այնտեղ դեռ վաճառելու բան կա: հո ինքն իր ձեռքուոտքը չի՞ կապելու անհեռատես հայտարարություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել