HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվերը փոխհատուցո՞ւմ տալն է

Շուտով մեկ տարի կլինի, ինչ «Օլիմպ» ԱԿ-ը զրկվեց Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփական տարածքից։ Տվյալ տարածքը 2007-թ կառավարության որոշմամբ համարվել էր հանրային գերակա շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը (Նույն ընկերությանն է պատկանում նաև Աբովյան-Արամ փողոցներին հարող ողջ հատվածը)։ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ սեփականատիրոջը և դիմեց դատարան` «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության իրավունքը դադարեցնելու և տվյալ տարածքից վտարելու պահանջով։ «Օլիմպ» ԱԿ-ն ապօրինաբար վտարվեց, գույքն էլ երկար ժամանակով առգրավվեց, ինչը ուղղակիորեն կես տարուց ավելի կասեցրեց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութի գործունեությունը՝ հսկայական նյութական վնասներ պատճառելով։ Փոխարենն «Ավո ՖՄՀ» տնօրեն Ավետիս Կարագուլյանը հարցազրույցում (http://www.hraparak.am/2010/07/12/nver-chem-talu-da-moraceq) գոհունակությամբ հայտնում է, որ պետք է ուրախ լինել, որ իրենց տներից տեղահանված մարդկանց փոխարեն նույն տեղում կառուցվող «էլիտարներում» բնակարաններ են գնում հայաստանցիները։ Հետաքրքրական է` ում՞ ի նկատի ունի Ավետիս Կարագուլյանը հայաստանցի ասելով։ Սիրիայի քաղաքացի, կյանքի մեծ մասն այնտեղ բնակված Ավետիս Կարագուլյանն ինքն իրեն հայաստանցի համարու՞մ է։ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, ինչպես յուրաքանչյուր օրենք ՀՀ-ում, ծառայում է նեղ շրջանակների շահերին և դրա համար գործի է դրվում պետական, դատական ողջ համակարգը։ Ո՞րն է գերակա հանրային շահը։ Ավետիսի՞ (Ավետիս Կարագուլյան) բիզնեսը, Ավետիսների՞ բիզնեսը, Աբովյան փողոցի անճաշակ, բարձրահարկ շինություննե՞րը, կտրված այգինե՞րը։ Ավետիս Կարագուլյանը դեռ հանդգնում է նվերներից խոսել, իսկ եթե հաշվենք, թե ինչ աստղաբաշխական շահույթներ է ստանում նա` հրաժարվելով, սակայն,  նվազագույն փոխհատուցում տալ սեփականատերերին։ Փաստորեն, Կարագուլյանի համար նվերը փոխհատուցում տալն է։ Փոխհատուման մասին.  համաձայն օրենքի` փոխհատուցումը պետք է լինի համարժեք, տրվի նախապես և օտարման գործընթացը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։ Ստացվում է, որ բարի նպատակներ հետապնդող գործարարն իր գործունեությունը շարունակում է մարդկանց տնազուկ անելով։ Հիշեցնենք, որ տվյալ տարածքում էր գտնվում նաև «Օլիմպ» ԱԿ-ի փայատերերից մեկի սեփական տունը, ինչը նույնպես ապօրինաբար օտարվեց։ Նույն տարածքից անօրինաբար տեղահանվեցին նաև տասնյակ ընտանիքներ, որոնց մեծ մասն էլ այսօր պայքարում է արդարությունը վերականգնելու համար։ Հովհաննես Ղուկասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter