Օտարերկրացին սեղան է գողացել
Երեկ` ժամը 22:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Գայի պողոտայում գտնվող մի բացօթյա սրճարանի տարածքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 44-ամյա մի օտարերկրացու: Պարզվել է, որ նա ժամը 21:50-ին նշված սրճարանից գողացել է ապակյա սեղան:
«Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել