HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոմաս Համարբերգը` պաշտպանության նախարարի մոտ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը Համարբերգին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները: Սեյրան Օհանյանը և Թոմաս Համարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter