Բերման են ենթարկվել ոսկի որոնողները
Այսօր` ժամը 03:30-ին, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 01:30-ի սահմաններում հանքի երկաթգծի տարածքում նկատել է 2 անձանց, ովքեր փորձել են գնացքի վագոնից ոսկու հանքանյութ գողանալ, սակայն բռնվել են իր կողմից:
Ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչներ, նախկինում դատապարտված, 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 1980 թ. ծնված Վախթանգ Դ.-ին:
«Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել