HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահաշվարկի արդյունքներով` հաղթողը որոշվեց

Այսօր թիվը 32 ընտրատարածքային հանձնաժողովը Տաշիրում վերահաշվարկեց հունվարի 16-ին Լոռու մարզի Արդվի համայնքում կայացած համայնքապետի ընտրությունների տեղամասային հանձնաժողովի արձանագրած արդյունքները: Հիշեցնենք, որ տարածքային հանձնաժողովը վերահաշվարկը կատարել է Արդվիի համայնքապետի թեկնածուներից Սամվել Կիրակոսյանի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ հունվարի 17-ի  բողոքի հիման վրա: Ընտրությունների արդյունքները բողոքարկող թեկնածու Սամվել Կիրակոսյանը տարածքային ընտրական հանձնաժողովի նիստից հետո «Հետքին» փոխանցեց, որ վերահաշվարկի արդյունքներով թեկնածուներից Լևոն Կիրակոսյանը ստացել է ընտրողների քվեներից 54-ը, Սամվել Կիրակոսյանը` 57-ը: Տարածքային հանձնաժողովն իր արձանագրությամբ Սամվել Կիրակոսյանին ճանաչել է Արդվիի հունվարի 16-ին կայացած համայնքապետի ընտրություններով հաղթած թեկնածու: Վերջինս «Հետքին» հայտնեց, որ տարածքային հանձնաժողովի վերահաշվարկի արդյունքներին հանձնաժողովի նիստում չի առարկել իր մրցակից հորեղբոր տղան` Լևոն Կիրակոսյանը: «Վերահաշվարկի արդյունքներն ուղարկվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո կստանամ Արդվիի գյուղապետի մանդատս»,- ուրախացած ասում է Սամվել Կիրակոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter